Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապագա բժիշկը` հայրենիքի զինվոր
Հաղթական մայիսից առաջ հայ տղաները ստիպված եղան ևս մեկ անգամ իրենց բազկի ուժը ցույց տալ նենգ հակառակորդին: Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր հաղթական էջերով լցրեց արցախյան տարեգրությունը: Հաղթական պատմություններ, որոնց հեղինակները մերօրյա հերոսներն են՝ մեզնից հեռացած ու մեր կողքին ապրող քաջ տղաները: Վրեժ Ոսկանյանն այն զինվորներից մեկն էր, որ առաջին գծում դիմակայեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ապագա բժիշկը բանակ զորակոչվեց 2015թ. հունվարի 27-ին:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը բուհական կրթությունն ընդհատել է՝ նախ կատարելու հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը, զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին:
«Մենք արդեն նշանակված տեղում էինք, երբ նկատեցինք մեզ վրա եկող տանկերը: Չորս տանկ շարժվում էր մեր հաշվարկի, վեց տանկ՝ մյուս հաշվարկի ուղղությամբ»,-պատմում է կրտսեր սերժանտը: Վրեժը թշնամու 4 տանկ խոցած մեր հերոս զինվորներից մեկն է' հակատանկային հաշվարկի հրամանատար: Վրեժը ոչ թե վրեժ լուծեց, այլև դարձավ հազարներից այն մեկը, որը հակառակորդին թեև առայժմ փխրուն, բայց խաղաղություն պարտադրեց, այն մեկն էր, որ հետ մղեց թշնամու առաջխաղացումը:
«Սկզբում մտածում էինք՝ ինչ անել, ինչպես անել, բայց խորհելու ժամանակ այլևս չկար: Երբ առաջին տանկը խփեցինք, ոգևորվեցինք: Մարտն ավելի թեժացավ: Մեզ հաջողվեց խոսել մյուս տանկերը ևս: Խոցելուց հետո չորս հոգի կարողացան դուրս պրծնել տանկից և փորձել փախչել, ոչնչացրինք նրանց ևս: Հակառակորդի նռնականետերի կրակոցից հայկական կողմից երկուսը վիրավորում ստացան, հիմա ապաքինվում են...», - մեր տղաների խիզախության մասին համեստությամբ նշում է հայրենիքի երիտասարդ պաշտպանը: Ամենամարդասիրական մասնագիտությունն ընտրած զինվորը լավ գիտի կյանքի փրկության գինը:
Բժշկական մասնագիտությունը Ոսկանյանների ընտանիքիում ավանդական է: Կրտսեր սերժանտ, ապագա բժիշկ Վրեժ Ոսկանյանի հայրը նույնպես բժիշկ է։ Ադրբեջանական զինված խմբին լավ դաս տալուց հետո Վրեժը, ցավոք, վիրավորում ստացավ: Նա այժմ ապաքինվում է Ջաբրայիլի հոսպիտալում:
«Վրեժը ռազմական գործողությունների ընթացքում կռվել է դիվիզիայի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ: Հակառակորդի չորս տանկը խոցել են իրենց անձնակազմով»,- ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ապագա բժիշկ որդու սխրանքների մասին պատմում է Վահագն Ոսկանյանը: Մերօրյա հերոսի հայրն այժմ ղեկավարում է Կոտայքի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը: Վրեժը Վահագնի զույգ որդիներից մեկն է: Զավակներից Էմիլը, որ Երևանի պետական համալսարանի ակտուարական մաթեմատիկայի ամբիոնի ուսանող է, այս պահին զինծառայության մեջ է՝ մարտական դիրքերում։
«Որպես ծնող ու գործընկեր, որպես բժիշկ ու նախարար, հասկանում ու կիսում եմ հուզմուքը և շատ բարձր եմ գնահատում ծնողական Ձեր հպարտությունը», - ասաց Արմեն Մուրադյանը։
Նախարարի համոզմամբ՝ հայրենիքին արժանի ու նվիրյալ զավակներն են, որ նաև դառնում են բարձրակարգ մասնագետներ ու իրենց գործունեությունը ներդնում՝ պետության զարգացման ու ամրապնդման գործին:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն